Ալեքոս Ֆասիանոս
Ալեքոս Ֆասիանոս, (յուն․՝ Αλέκος Φασιανός, 13 Դեկտեմբեր 1935[1][2][3][…], Աթէնք, Յունաստան[4] - 16 Յունուար 2022[5], Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil).)․ միջազգային ճանաչում ստացած յոյն գեղանկարիչ։
Ալեքոս Ֆասիանոս յուն․՝ Αλέκος Φασιανός | |
---|---|
| |
Ծնած է | 13 Դեկտեմբեր 1935[1][2][3][…] |
Ծննդավայր | Աթէնք, Յունաստան[4] |
Մահացած է | 16 Յունուար 2022[5] (86 տարեկանին) |
Մահուան վայր | Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil). |
Քաղաքացիութիւն | Յունաստան |
Մայրենի լեզու | Յունարէն |
Ուսումնավայր |
Աթէնքի Գեղարուեստի Դպրոց Փարիզի Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոց[6] Աթենքի կոնսերվատորիա? |
Երկեր/Գլխաւոր գործ | Beneficial & Xenios Hermes? եւ Stories from my neighbourhood? |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ, գրագէտ, վիմագրող |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելԱռաջին տարիները
ԽմբագրելԾնած է 13 Դեկտեմբեր 1935-ին, Աթէնքի Փլաքա թաղամասը։ 1956 – 1960 նկարչութիւն կ'ուսանի Աթէնքի Գեղարուեստի Բարձրագոյն Դպրոցին մէջ, Եանիս Մորալիս ուսուցիչն է։ 1960 - 1963 Փարիզի Արուեստի Ազգային Դպրոցին մէջ ուսումը կը շարունակէ․ Վիմագրութեան կը մասնագիտանայ։
Փարիզ կը հանդիպի արուեստագէներու եւ գրագէտներու, որոնք իրենց դրոշմը ձգած են արուեստի բնագաւառէն ներս, ինչպէս օրինակ՝ Լուի Առակոն եւ Ժան Լուի Տրօ։
Կեանքը Փարիզի եւ Աթէնքի միջեւ
Խմբագրել1966-ին Փարիզ կը հաստատուի։ 1974-էն ետք, կեանքը Փարիզի եւ Աթէնքի միջեւ բաժնուած է։
Ֆասիանոս կը զբաղի նաեւ փորագրութեամբ, պաստառներու գծագրումով, թատերախաղերու պատկերագրութեամբ։ Արձակ էջերու եւ բանաստեղծութեան փորձեր կ'ընէ։ Նաեւ յանձն կ'առնէ ծանօթ բանաստեղծներու եւ գրագէտներու բազմաթիւ գիրքերու պատկերազարդումը (Յունաստանի եւ այլուր)։
Գործերուն ցուցադրութիւն
Խմբագրել1959-ին, Աթէնք, կը կազմակերպէ գործերուն առաջին ցուցահանդէսը։ Անկէ ետք կազմակերպած է 70-է աւելի անձնական ցուցահանդէսներ՝ Աթէնք, Սելանիկ, Փարիզ, Միւնիխ, Թոքիօ, Համպուրկ, Ցիւրիխ, Միլանօ, Պէյրութ, Սթոքհոլմ, Լոնտոն, Նիու Եորք, Մալմօ, եւայլն։ Նաեւ մասնակցած է խմբային ցուցադրութիւններու, ինչպէս նաեւ աշխարհի տարածքին կատարուած միջազգային ցուցահանդէսներու։ Մասնակցած է Սան Փաուլոյի, Վենետիկի, Պերլինի եւ Մելպուրնի «պեէնալէ» ցուցահանդէսներուն։
Պարգեւներ
ԽմբագրելԱլեքոս Ֆասիանոս պարգեւատրուած է՝
- 1985․ Արուեստներու եւ Գիրերու Ասպետ, Ֆրանսա
- 2009․ Ռուսիոյ Ակադեմիոյ Պատուոյ Անդամ
- 2010․ Արուեստի եւ Գրականութեան Սպայ, Ֆրանսա
- 2013․ Պատուոյ Լեգէոնի Շքանշան, Ֆրանսա
- 2020․ Արուեստի եւ Գրականութեան հրամանատար, Ֆրանսա
Յունաստանի մէջ մեծ ժողովրդականութիւն վայելած գեղանկարիչն մըն է։ ԱՆոր գործերը հանրային վայրերու մէջ կը ցուցադրուին։ Ինչպէս օրինակ՝ «Թաղամասիս Առասպելը» նիւթով երկու հսկայ որմանկարչութիւններ, որոնք կը պատկերեն Աթէնքի մեթրոյի «Մեթաքսուրղիօ» կայանը եւ ուղղահայեաց որմանկար մը կը զարդարէ Աթէնքի «Իլեքթրա Միթրոփոլիս» պանդոկին սրահը։
Մահը
ԽմբագրելԿը մահանայ 86 տարեկան հասակին, 16 Յունուար 2022-ին։
Գործեր
ԽմբագրելՖասիանոսի գործը յատկանշուած է իր իւրայատուկ ոճով։ Ոճ՝ հասունցած 1960-ական թուականներուն սկիզբին։ Երեք են նիւթերը, որոնք իր գործունէութեան ընթացքին անփոփոխ մնացած են՝ մարդը, բնութիւնն ու միջավայրը։ Յունական մշակոյթը, դիցաբանութիւնը եւ զբաղումը գծագրական արուեստներուն եւ փորագրութեան հետ ազդած են անոր նկարչական գործերը։
Գործերը կը գտնուին Ֆրանսայի, Յունաստանի եւ Կիպրոսի բազմաթիւ թանգարաններու մէջ, Ա․Մ․Ն․, Անգլիոյ, Իտալիոյ, Հիւսիսային Մակեդոնիոյ Հանրապետութեան եւ Ռուսիոյ թանգարաններու մէջ, ինչպէս նաեւ բազմաթիւ անձնական հաւաքածոներու մէջ։
Գործերէն նմոյշներ
Խմբագրել[7] [8] [9] [10] [11] [12] [13] [14] [15]
Տե՛ս նաեւ
Խմբագրել
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Union List of Artist Names
- ↑ 2,0 2,1 Delarge J. Le Delarge — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 3,0 3,1 RKDartists
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118866567 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Πέθανε ο ζωγράφος Αλέκος Φασιανός — 2022. — ISSN 1108-9792
- ↑ https://www.alekosfassianos.gr/en/alekos-fassianos/
- ↑ տեսերիզ – Ալեքոս Ֆասիանոս սիրուած նկարիչը
- ↑ տեսերիզ - Ալեքոս Ֆասիանոս (յունարէն)
- ↑ «Ազգային Պատկերասրահ․ Ալեքոս Ֆասիանոս, հրատ․ 2004, Աթէնք(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-01-19-ին։ արտագրուած է՝ 2022-01-19
- ↑ Պենաքի թանգարան․ Ալեքոս Ֆասիանոս՝ Գործերը, Առասպել եւ Սէր (էրոս)(անգլերէն)
- ↑ Տաղանդաւոր յոյն գեղանկարիչ, Ալեքոս Ֆասիանոս(անգլերէն)
- ↑ Ալեքոս Ֆասիանոս (ֆր.)
- ↑ Քաթիմերինի օրաթերթ․ մահացաւ Ալեքոս Ֆասիանոս(յունարէն)
- ↑ Փրոթօ թեմա օրաթերթ․ ԱԼեքոս Ֆասիանոս վերջին շունչը փչեց․․․(յունարէն)
- ↑ Ալեքոս Ֆասիանոսին յուղարկաւորութիւնը(անգլերէն)