Երեւանի Արձաններ
Երեւանի արձաններ ցուցակը կը ներկայացնէ Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երեւանի փողոցներուն եւ հրապարակներուն մէջ տեղադրուած մեծածաւալ ստեղծագործութիւնները[1][2][3]։ Ցուցակին մէջ չկան առանձին յուշահամալիրներու մաս կազմող արձաններ, գերեզմաններուն եւ պանթէոններուն մէջ տեղադրուած յուշարձաններ, յուշարձան աղբիւրներ, յուշատախտակներ եւ խաչքարեր։
Ականաւոր անձեր
ԽմբագրելԱկանաւոր անձերու յուշարձաններ
Խմբագրել- Ստեփան Շահումեան - կարմիր որձաքար եւ պազալթ, հեղինակը՝ Սերկէյ Մերքուրովն է, ճարտարապետը՝ Իվան Ժոլթովսքի։ Տեղադրուած է 1931-ին Շահումեան հրապարակին մէջ։ Երեւանի ամէնէն հին կոթողական արձանն է։
- Խաչատուր Աբովեան - պրոնզ եւ որձաքար, հեղինակը՝ Անտրէաս Տէր-Մարուկեանն է[4], ճարտարապետը՝ Մարք Գրիգորեան։ 1908-ին Խաչատուր Աբովեանի մահուան 60-ամեակին առիթով, Յովհաննէս Թումանեան, Ալեքսանտր Շիրվանզադէ եւ Գէորգ Պաշինճաղեան կ'որոշեն յուշարձան մը պատուիրել փարիզաբնակ քանդակագործ՝ Տէր-Մարուկեանին։ Հանգանակութիւն մը կը կազմակերպեն, եւ հարկ եղած գումարը կը հաւաքուի 1913-ին։ Քանդակը երկար ատեն կը մնայ Փարիզի ձուլարանին մէջ, մինչեւ որ նոր գումար հայթայթեն: 1933-ին, գաղափարը յղանալէն 25 տարի ետք, քանդակը կը տեղադրուի Շարլ Ազնաւուրի հրապարակին մէջ: Քանդակին բարձրութիւնը պատուանդանին հետ 4.5 մեթր է։
- Խաչատուր Աբովեան - պրոնզ եւ որձաքար, հեղինակը՝ Սուրէն Ստեփանեան[4], ճարտարապետը՝ Գէորգ Թամանեան։ Տեղադրուած է 1950-ին Աբովեան Պուրակին մէջ։ Արձանին բարձրութիւնը 3.5 մեթր է, պատուանդանին հետ՝ 9 մեթր։[5]
- Յովհաննէս Թումանեան - պրոնզ եւ որձաքար, հեղինակը՝ Արա Սարգսեանն է, ճարտարապետը՝ Գրիգոր Աղապապեան։ Տեղադրուած է 1957-ին Թատերական Հրապարակին մէջ (այժմ՝ Ազատութեան հրապարակ)։
- Ալեքսանտր Սփենթիարեան - պրոնզ եւ որձաքար, հեղինակները՝ Ղուկաս Ճուպարեան եւ Արա Սարգսեան, ճարտարապետը՝ Գրիգոր Աղապապեան։ Տեղադրուած է 1957-ին, Թատերական հրապարակին մէջ (այժմ՝ Ազատութեան հրապարակ)։
-
1. Ստեփան Շահումեան
-
2. Խաչատուր Աբովեան (Քանաքեռ)
-
3. Խաչատուր Աբովեան
-
4. Յովհաննէս Թումանեան
-
5. Ալեքսանտր Սփենթիարեան
- Սայեաթ-Նովա - մարմար, հեղինակը՝ Արա Յարութիւնեանն է, ճարտարապետը՝ Էտուարտ Սարափեան։ Տեղադրուած է 1963-ին Սայեաթ-Նովայի Անուան Երաժշտական Դպրոցին դիմաց, Մաշտոցի պողոտային եւ Մոսկովեան փողոցներուն խաչմերուկին վրայ։
- Անանիա Շիրակացի - պազալթ, հեղինակը՝ Գրիգոր Պատալեանն է։ Տեղադրուած է 1963-ին, Մատենադարանին դիմաց։
- Մովսէս Խորենացի - պազալթ, հեղինակը՝ Երեմ Վարդանեանն է։ Տեղադրուած է 1965-ին Մատենադարանին դիմաց։
- Միքայէլ Նալպանտեան - պրոնզ եւ որձաքար, հեղինակը՝ Նիկողայոս Նիկողոսեանն է, ճարտարապետը՝ Ճիմ Թորոսեան։ Տեղադրուած է 1965-ին Օղակաձեւ այգիին մէջ, Խանճեան եւ Նալպանտեան փողոցներուն խաչմերուկին վրայ։
- Աւետիք Իսահակեան - պրոնզ եւ որձաքար, հեղինակը՝ Սարգիս Պաղտասարեանն է, ճարտարապետը՝ Լիփարիտ Մադոյեան։ Տեղադրուած է 1965-ին Օղակաձեւ այգիին մէջ, Խանճեան եւ Աբովեան փողոցներուն խաչմերուկին վրայ, այժմ Երիտասարդական մեթրոյին մօտ։
-
1. Սայեաթ-Նովա
-
2. Անանիա Շիրակացի
-
3. Մովսէս Խորենացի
-
4. Միքայէլ Նալպանտեան
-
5. Աւետիք Իսահակեան
- Մեսրոպ Մաշտոց - պազալթ, հեղինակը՝ Ղուկաս Ճուպարեանն է։ Տեղադրուած է 1967-ին Մատենադարանի մուտքին մօտ։
- Մխիթար Գոշ - պազալթ, հեղինակը՝ Ղուկաս Ճուպարեանն է։ Տեղադրուած է 1967-ին Մատենադարանին մօտ։
- Ալեքսանտր Թամանեան - պազալթ եւ որձաքար, հեղինակը՝ Արտաշէս Յովսէփեանն է, ճարտարապետը՝ Սփարտակ Պետրոսեան։ Տեղադրուած է 1974-ին Քասքատ համալիրի տարածքին մէջ, Մոսկովեան փողոցին վրայ։
- Ալեքսանտր Կրիպոյետով - պազալթ եւ որձաքար, հեղինակը՝ Յովհաննէս Պեճանեանն է, ճարտարապետը՝ Սփարտակ Կնտեղցեան։ Տեղադրուած է 1974-ին Օղակաձեւ զբօսայգիին ստորին մասին մէջ, Տիգրան Մեծ պողոտայի եւ Խանճեան փողոցի խաչմերուկին վրայ՝ Արարատ թատրոնին դիմաց։
- Եղիշէ Չարենց - պղինձ եւ որձաքար, հեղինակը՝ Նիկողայոս Նիկողոսեանն է, ճարտարապետը՝ Ճիմ Թորոսեան։ Տեղադրուած է 1985-ին Օղակաձեւ զբօսայգիին միջին մասին մէջ, Սայեաթ-Նովա պողոտային եւ Խանճեան փողոցի խաչմերուկին վրայ՝ Շախմատի տան կից։
- Առնօ Պապաճանեան - պրոնզ եւ որձաքար, հեղինակը՝ Դաւիթ Պեճանեանն է, ճարտարապետը՝ Լեւոն Իկիտեան։ Տեղադրուած է 2003-ին Թատերական հրապարակին քովի տարածքին մէջ, Կարապի լիճին մօտ, Տէրեան եւ Թումանեան փողոցներու խաչմերուկին վրայ։
-
1. Մեսրոպ Մաշտոց
-
2. Մխիթար Գոշ
-
3. Ալեքսանտր Թամանեան
-
4. Եղիշէ Չարենց
-
5. Առնօ Պապաճանեան
- Մարտիրոս Սարեան - մարմար, հեղինակը՝ Լեւոն Թոքմաքեանն է, ճարտարապետը՝ Արթուր Թարխանեան։ Տեղադրուած է 1986-ին Մարտիրոս Սարեանի անուան պուրակին մէջ։
- Յակոբ Մեղապարտ - որձաքար, հեղինակը՝ Խաչատուր Իսքանտարեանն է։ Տեղադրուած է 1987-ին հրատարակչութիւններու շէնքին դիմաց։
- Արմէն Տիգրանեան - պազալթ, հեղինակը՝ Արտաշէս Յովսէփեանն է, ճարտարապետը՝ Ֆենիքս Դարբինեան։ Տեղադրուած է 1987-ին Օղակաձեւ այգիին մէջ, Հիւսիսային համալսարանին դիմաց։
- Կոմիտաս - պրոնզ, հեղինակը՝ Արա Յարութունեանն է, ճարտարապետ՝ Ֆ.Դարբինեան։ Տեղադրուած է 1988-ին Երեւանի Պետական Երաժշտանոցին դիմաց։
- Ուիլիըմ Սարոյեան- պրոնզ, հեղինակը՝ Դաւիթ Երեւանցին է, ճարտարապետներն են՝ Ռուբէն Հասրատեան եւ Լեւոն Իկիտեան։ Տեղադրուած է 2008-ին Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովեան փողոցի խաչմերուկին վրայ։
-
1. Մարտիրոս Սարեան
-
2. Յակոբ Մեղապարտ
-
3. Արմէն Տիգրանեան
-
4. Կոմիտաս
-
5. Ուիլիամ Սարոյեան
- Սուրէն Սփանտարեան - պրոնզ, հեղինակը՝ Թադէոս Գէորգեանն է, ճարտարապետները՝ Լ. Գէորգեան, Գ. Յարութիւնեան եւ Վ. Գէորգեան։ Տեղադրուած է 1990-ին Սփանտարեան հրապարակին վրայ (այժմ Գարեգին Նժդեհի հրապարակ)։
- Մովսէս Խորենացի - տուֆ, հեղինակը՝ Ա. Պօղոսեանն է։ Տեղադրուած է 1995 -ին Երեւանի պետական համալսարանի գլխաւոր մասնաշէնքին բակին մէջ։
- Արամ Խաչատուրեան - պրոնզ, որձաքար, հեղինակը՝ Եուրի Պետրոսեանն է, ճարտարապետը՝ Ռոմիկ Մարտիրոսեան։ Տեղադրուած է 1999-ին Ֆիլհարմոնիայի Արամ Խաչատուրեանի Անուան Համերգասրահին դիմաց։
- Ալեքսանդր Միասնիկեան - հեղինակը՝ Արա Շիրազն է։ Տեղադրուած է 1980-ին Քոմայգիի (այժմ՝ Անգլիական) եւ Մանկական այգիներուն միջեւ։
- Գէորգ Էմին - պրոնզ, հեղինակը՝ Աշոտ Արամեանն է։ Տեղադրուած է 2010-ին Սիրահարներու այգիին մէջ։
-
1. Սուրէն Սփանտարեան
-
2. Մովսէս Խորենացի
-
3. Արամ Խաչատուրեան
-
4. Ալեքսանտր Մեասնիքեան
-
5. Գէորգ Էմին
- Մեսրոպ Մաշտոց եւ Սահակ Պարթեւ - պազալթ, հեղինակը՝ Արա Սարգսեանն է, ճարտարապետը՝ Ռոմիօ Ճուլհաքեան։ Ստեղծուած է 1943-ին, տեղադրուած է 2002-ին Երեւանի պետական համալսարանի գլխաւոր մասնաշէնքին դիմաց։
- Յովհաննէս Այվազովսկի - պրոնզ եւ որձաքար, հեղինակը՝ Եուրի Պետրոսեանն է, ճարտարապետը՝ Ստեփան Քիւրքճեան։ Տեղադրուած է 2003-ին Օղակաձեւ այգիին մէջ։
- Անանիա Շիրակացի - պազալթ, հեղինակը՝ Արամ Ղարիպեանն է։ Տեղադրուած է 1999-ին Երեւանի պետական համալսարանի գլխաւոր մասնաշէնքին բակին մէջ։
-
1. Սահակ Պարթեւ, Մեսրոպ Մաշտոց
-
2. Յովհաննէս Այվազովսկի
-
3. Անանիա Շիրակացի
- Դաւիթ Անյաղթ - պրոնզ եւ որձաքար, հեղինակը՝ Սերժ Մեհրապեանն է, ճարտարապետը՝ Է. Սաֆարեան։ Տեղադրուած է 1985-ին Երեւանի Նոր Զէյթուն վարչական շրջանին մէջ։
- Վահան Թէքէեան - պրոնզ, հեղինակը՝ Լեւոն Տոկմաճեանն է։ Տեղադրուած է 1990-ին Երեւանի թիւ 92 միջնակարգ դպրոցին բակին մէջ։
- Վահան Տէրեան - պազալթ, հեղինակը՝ Նորայր Քարկանեանն է, ճարտարապետ՝ Համլեթ Խաչատուրեան։ Տեղադրուած է 2000-ին Օղակաձեւ այգիին մէջ։
Հեծեալներու արձաններ
Խմբագրել- Սասունցի Դաւիթ - կոփածոյ պղինձ եւ պազալթ, հեղինակը՝ Երուանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայէլ Մազմանեան։ Տեղադրուած է 1959-ին Սասունցի Դաւիթի հրապարակին մէջ, երկաթուղային կայարանին առջեւ։[6] Դաւիթին մարմինը շարժման մէջ է՝ պատրաստ մարտի։ Անոր հեքիաթային ձին՝ Քուռքիք Ճալալին, տեղադրուած է հսկայական պազալթէ ժայռին վրայ։ Քանդակը տեղադրուած է 25 մեթր ջրաւազանի կեդրոնին մէջ եւ պատուանդանին հետ ընդհանուր բարձրութիւնը 12,5 մեթր է։[7] Արձանը յաճախ պատկերուած է լուսանկարներու, գիրքերու նկարազարդումներուն մէջ եւ ճամբորդական ուղեցոյցներուն վրայ՝ դառնալով Երեւանի խորհրդանիշներէն մէկը։[8]
- Վարդան Մամիկոնեան - կոփածոյ պղինձ եւ աւազաքար, հեղինակը՝ Երուանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Ստեփան Քիւրքճեան։ Տեղադրուած է 1975-ին Օղակաձեւ այգիին մէջ, Խանճեան եւ Վարդանանց փողոցներու խաչմերուկին վրայ, շարժանկարի սրահին դիմաց։ Բարձրութիւնը պատուանդանին հետ՝ մօտաւորապէս 15 մեթր է։[9]
- Հայկ Բժշկեանց (Գայ) - պրոնզ եւ որձաքար, հեղինակը՝ Սուրէն Նազարեանն է, ճարտարապետը՝ Սարգիս Գուրզատեան։ Տեղադրուած է 1977-ին Նորքի առաջին զանգուածին վրայ։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Երեւանի քաղաքապետարանի կայք, Երեւանի յուշարձաններ
- ↑ Արտուշ Խանջյան, Երևանի արձանները "ՎՄՎ Փրինթ" Երևան 2004 ISBN 99941-920-1-9
- ↑ Հռիփսիմէ Սիմոնեան (2008)։ Այս է մեր երկիր Հայաստանը։ Երեւան: Հեղինակային հրատարակութիւն։ ISBN 978-99930-4-959-3
- ↑ 4,0 4,1 Տանիէլ Տզնունի, Հայ կերպարուեստագետներ, Երեւան 1977
- ↑ «Աբովեանի արձանին մասին armcamping.com կայքէջին մէջ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-09-14-ին։ արտագրուած է՝ 2016-10-12
- ↑ «Սասունցի Դաւիթ արձանի մասին armcamping.com կայքէջին մէջ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-09-14-ին։ արտագրուած է՝ 2016-10-14
- ↑ Հայաստան ճանապարհորդական հանրագիտարան, Հայկական Խորհրդային Հանրագիտարանաի խմբագրութիւն, Երեւան 1990
- ↑ «Հայաստանի հանրապետութեան փոխադրութեան նախարարութեան կայքէջ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին։ արտագրուած է՝ 2016-10-14
- ↑ «Գայի արձանի մասին armcamping.com կայքին մէջ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-09-14-ին։ արտագրուած է՝ 2016-10-21